ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը

Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը
16.05.2024 | 06:55

Իշխող հակազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման հետևում կանգնած է Ռուսաստանը, և նպատակը Հայաստանը ծայրագավառ, կամ գուբերնիա դարձնելն է:

Այս քարոզչությունն ուղղված է Արևմուտքին՝ սատարում ստանալու համար: Արևմուտքում լավ գիտեն, որ դա այդպես չէ: Ռեժիմի նպատակն է ինչ-որ կերպ գաղափարական հիմք ձեռք բերել հանրության որոշ շրջանակների մոտ, ինչպես նաև արդարացնել տարածքների զիջումն ու իրենց կատաստրոֆիկ կառավարումը:

Սակայն ինչու՞ Ռուսաստանը չի աջակցում Բագրատ Սրբազանին և դիտորդի կեցվածք է ընդունել:

Պատճառները հետևյալն են.

1. Եթե Ռուսաստանն աջակցի շարժմանը, ապա հաջողության դեպքում պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի առջև, իսկ դրան հիմա պատրաստ չէ: Քանի դեռ շարունակվում է ուկրաինական պատերազմն ու Արևմուտքի հետ ընթանում է չհայտարարված պատերազմ, Ռուսաստանն ի վիճակի չէ Հայաստանի համար հակամարտության մեջ մտնել Թուրքիայի, Ադրբեջանի ու առհասարակ թյուրքական աշխարհի հետ:

2. Եթե Ռուսատանն ուղղակիորեն ներքաշվի ներքաղաքական պայքարի մեջ, ապա դա ազդակ կլինի ՀԱՊԿ-ի երկրների համար, որ իրենց ներքաղաքական հարցերում դա ևս հնարավոր է, դա իրենց համար կդիտարկվի որպես նման քաղաքականության սկիզբ և լարում կմտցնի միջպետական հարաբերություններում:

3. Առհասարակ, այսօրվա Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որ իր վրա չվերցնի մյուս երկրների ներքին խնդիրները: Օրինակ, աջակցում է պաղեստինցիներին, բայց համարում է, որ դա առաջին հերթին արաբների խնդիրն է, և արաբական երկրները պետք է առաջին քայլը կատարեն: Նույնը Սերբիային ու մյուս երկրներին է վերաբերում: Դա վերաբերում է նաև Հայաստանին, իշխանության փոփոխությունը դա մեր խնդիրն է:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ