Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

106 տարին դեռ չբոլորած ադրբեջանցիները ՀՀ-ն հռչակել են Արևմտյան Ադրբեջան ու Բաքվում բացել նույնանուն հեոռուստաընկերություն

106 տարին դեռ չբոլորած ադրբեջանցիները ՀՀ-ն հռչակել են Արևմտյան Ադրբեջան ու Բաքվում բացել նույնանուն հեոռուստաընկերություն
02.05.2024 | 09:55

Մինչ կապիտուլյանտ ոչնչությունները հրաժարվում են մեր պատմությունից ու հայրենիքի 90 տոկոսից, այդ հանգամանքից լկտիացած, 106 տարին դեռ չբոլորած ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը հռչակել են Արևմտյան Ադրբեջան ու այսօր արդեն Բաքվում բացում են նույնանուն հեոռուստաընկերություն, որը հեռարձակվելու է թուրքերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով:

ՈՒ, ինչպես իրենք են ասում` «ճշմարտությունն է պատմելու այդ երկրամասի մասին»:

Վա՜յ, մոռացել էի... ձեզ պետք չէ այսպիսի մանր բաներով շեղել ջազ կամ գինու փառատոներից:

Դուք շարունակեք նույն տեմպերով ու շատ շուտով Զեյնաբ Խանլարովայի կլկլոցի տակ եք պարելու ու «Աղդամ» պորտվեյն եք խմելու:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ