Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Իսկ ղեկավարը կաբինետում ջրերով է խաղում

Իսկ ղեկավարը կաբինետում ջրերով է խաղում
30.04.2024 | 14:51

Մեծ հաշվով, եթե էս երկրում ծնողների հետ բողոք անող աղջիկ էրեխու ձեռքից ոստիկանները ուզում են Հայաստանի դրոշը խլել, իսկ էրեխեն դրոշով հարվածում է ոստիկաններին ու լացելով փորձում թույլ չտալ, որ իր հարազատին տանեն ոստիկանություն, ուրեմն, նորմալ է, որ էդ երկրի ղեկավարն էլ պետք է ջրերով խաղա ուղիղ եթերում, որ սովորի իրեն շրջապատող աշխարհին, թուլացնի հուզական սթրեսը, զարգացնի մատորիկան ու մտածելու ունակությունը:

P.S. Էրեխեքը դրոշով ոստիկաններից են պաշտպանվում, իսկ ղեկավարը կաբինետում ջրերով է խաղում:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3052

Մեկնաբանություններ