Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին»

«Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին»
20.03.2024 | 09:30

Այսօր` մարտի 20-ին, ժամը 15:30-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանի վերաբերյալ, այսպես կոչված, Չաուշեսկուների գործի քննությունը:

Հիշեցնեմ, որ այս գործի շրջանակներում Ն.Մալյանին մեղադրանք է առաջադրվել «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար:

Առաջին ատյանի դատարանը Ն.Մալյանին այս գործով արդարացրել է, բողոքը բերվել է դատախազի կողմից:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ