Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Մի կյանքի համար սա շա՜տ-շատ է

Մի կյանքի համար սա շա՜տ-շատ է
13.02.2024 | 07:32

Տեսա դարի, հազարամյակի փոփոխություն, Սպիտակի ավերիչ երկրաշարժ , աշխարհի ամենամեծ կայսրության՝ ԽՍՀՄ-ի փլուզում, ՀՀ-ի ստեղծում, 1990-ականների հաղթական հերոսամարտ, Հայաստանի անզուսպ թալան, նեոճորտատիրական կարգերի հաստատում, 2018 թվականի թավշյա դավադրություն, 2020 թվականի տարօրինակ, աղետալի պատերազմ ու շարունակվող, վերջ չունեցող կապիտուլյացիա։ Մի կյանքի, մի սրտի համար սա շա՜տ-շատ է, կարելի է ասել՝ անտանելի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ