ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Եվրախորհրդարանում Փաշինյան Նիկոլը հաղթեց ՀՀ քաղաքացուն

Եվրախորհրդարանում Փաշինյան Նիկոլը հաղթեց ՀՀ քաղաքացուն
18.10.2023 | 10:06

Եվրախորհրդարանում Փաշինյան Նիկոլի ելույթից հետո ներկաները մեկ մարդու պես կանգնել ու ծափահարել են նրան, իսկ Փաշինյան Նիկոլը ժպտացել է:

Ըստ այդմ, Եվրախորհրդարանում Փաշինյան Նիկոլը հաղթեց ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ:

Հիշեք` այսուհետ երկար տարիներ շարունակ, եվրոպացի պաշտոնյաներից յուրաքանչյուրին մենք կամ մեր զավակները պետք է հանգամանալից բացատրենք, թե իրականում ով է Փաշինյան Նիկոլը:

Հավատացեք` Փաշինյան Նիկոլին հոտնկայս ծափահարողին շատ դժվար է լինելու ինչ-որ բան հասկացնել, բացատրել կամ ապացուցել:

Հենց դա է Փաշինյան Նիկոլի ժպտալու շարժառիթը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ