Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Իսկ մենք մեր հայրերի վրեժը բրթում ենք մեր որդիների վրա

Իսկ մենք մեր հայրերի վրեժը բրթում ենք մեր որդիների վրա
07.10.2023 | 20:01

Մի բեղավոր լոլոզ գյադա, ում վրիժառու հայերը լիաթոք ծաղրում էին, իր ու իր ազգի առաջ նպատակ դրեց ու վերջը հանեց իր հոր վրեժը: ՈՒ ընենց մոլեռանդորեն, անթաքույց նվիրված ու անկեղծ էնտուզիազմով է դա անում, որ ամոթալի նախանձ է առաջացնում: Մինչև վերջ, հնարավորն ու անհնարինը դախազ ստանում ա:

Իսկ մենք մեր հայրերի վրեժը բրթում ենք մեր որդիների վրա:

Կարևորը՝ կուռ պաթոսով, հնչեղ կոչերով, լուրջ փաստերով, խելացի վերլուծություններով, տղամարդավարի չկոտրվելով ու չհանձնվելով:

Արթուր Դեմիրճյան

Դիտվել է՝ 9024

Մեկնաբանություններ