ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Ի՞նչ ասես էդ զազրելի ժպիրհին

Ի՞նչ ասես էդ զազրելի ժպիրհին
12.09.2023 | 21:27

Նիկոլն ու իր մերձավոր շրջապատը վաղուց ապացուցված դավաճաններ են։ Դրա մասին գրելը նույնքան անհետաքրքիր ու տաղտկալի է, որքան գրելը սառույցի սառնության ու կրակի ջերմության մասին։

Փոխարենը, կարևոր է գրել այն «տիտղոսավոր» պնակալեզների մասին, որոնք կազմում են նիկոլիզմի երկրորդ էշելոնը և ապահովում են դավաճանների մեջքը։

Օրինակ, Բրյուսովի չընտրված ռեկտոր պրոֆեսոր-լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։

Այդ պատվազուրկ հայախոսը դրսևորում է այնպիսի եռանդ՝ իր դավաճան տերերի իղձերն իրագործելու հարցում, որ բուհից ազատել է արդի հայ իրականության թիվ մեկ ամերիկագետ Սուրեն Սարգսյանին, որն ունի ընդդիմադիր հայացքներ։

Ի՞նչ ասես էդ զազրելի ժպիրհի:

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ