Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Քաոսի ծառաները Հայաստանի շահերով չեն առաջնորդվում

Քաոսի ծառաները Հայաստանի շահերով չեն  առաջնորդվում
04.09.2023 | 22:01

Վստահ եմ՝ շուտով հակառուսականությունը ահագնանալու է։ Ավելին` հասարակության մեջ թշնամանք ձևավորելու նպատակով շուտով կտարածվեն ամենահավանական ու անհավանական լուրեր, որոնք հանրային լայն դիսոնանս պետք է առաջացնեն։ Ի դեպ, առաջին «ծիծեռնակները» արդեն նետվում են տեղեկատվական դաշտ։

Վախենամ` հակառուսականութան տարածման մունետիկներն անգամ մարդկային կյանքի զոհաբերման առաջ կանգ չառնեն։

Այստեղ պահանջվում է հասարակության բարձր գիտակցություն, որպեսզի կեղծն ու իրականը իրարից տարբերվի, հակառակ դեպքում, քաոսն անկառավարելի ընթացք կարող է ստանալ։

Իսկ որ է՛լ ավելի վտանգավոր է, հնարավոր է, որ այդ օպերացիան ավարտվի Ռուսաստանի դիրքերի է՛լ ավելի ուժեղացմամբ, ինչը կարող է Հայաստանի համար արժենալ պետականություն։

Քաոսի ծառաները միանշանակ Հայաստանի և հայ ժողովրդի շահերով չէ, որ առաջնորդվում են, այլ օտար շահերով, որոնց հետ մենք կապ չունենք։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3999

Մեկնաբանություններ