ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ձեզ ի՞նչ, թե ես որտեղ եմ գտնվում, որտեղ եմ ապրում

Ձեզ ի՞նչ, թե ես որտեղ եմ գտնվում, որտեղ եմ ապրում
10.08.2023 | 13:01

Անկեղծ ասած շատերի նման ինձ էլ անհասկանալի է մնում կառավարության կողմից իրականացվող կենսաթոշակային քաղաքականության տրամաբանությունը, որով պայմանավորված կենսաթոշակի անցած ՀՀ այն քաղաքացիները, որոնք ամենատարբեր պատճառներով պայմանավորված` սոցիալական, տնտեսական, քաղաքական ժամանակավորապես կամ ընդմիշտ լքել են երկիրը, բնավեր եղել... ի՞ նչ, պիտի անպայման վերադառնան Հայաստան, որ ստանան իրենց խղճուկ գոյավճարն, այն էլ մեկ տարվանը:

Մեկ տարի հետո նա պիտի իր մեկ տարվա կենսաթոշակը նորից տրամադրի ինքնաթիռի տոմս գնի, որ ևս մեկ տարի այդ նվաստացող վճարումը շարունակվի, իսկ երկու և ավելի տարիների կենսաթոշակը մնում է իշխանություններին։ Տարօրինակ է, բայց ձեզ ի՞նչ, թե ես որտեղ եմ գտնվում, որտեղ եմ ապրում, քանի՞ տարով եմ հեռացել կամ հեռացել եմ ընդհանրապես, ես աշխատել ու վաստակել եմ իմ կենսաթոշակը, վաստակել հանգիստի իրավունք, պետությու՛ն դու էլ պարտավոր ես քո, թեկուզ իր իրավունքը չհարգող քաղաքացու հանդեպ կատարել քո պարտավորությունդ, այլապես սա պետական մակարդակով «քցում» է, այլ անուն չունի, այլ «հիմնավորումներ» չի կարող ունենալ նման վիրավորանքը։ Ողջ աշխարհում նման քաղաքականություն, նման ակնհայտ օրինազանցություն չկա, մարդն աշխատել է և որտեղ էլ, որ գտնվելիս լինի` Չիլիում, թե՛, Չադում, Մոսկվայում, թե՛, Մագադանում, Լոս Անջելեսում, թե՛ Լոնդոնում, Փարիզում, թե՛, Նիգերում իր կենսաթոշակն իր հետևից պիտի գնա, այն իր սեփականությունն է, մնացած պարզաբանումները խաբեություն է, ֆիկցիա...

Գիտե՛ք, կան բաներ, որ պետք է իրականացնել միանգամից, սա, ի վերջո, վիրավորական կենսաթոշակի` գոյավճարի կամ նվազագույն աշխատավարձի բարձրացում չէ, որ տարիներով դոփում է տեղում և չասեք թե բարձրացվել է, դա ծիծաղելի է: Լավ ասնենք առայժմ ձեր հպատակները չեն ըմբոստանում, հանդուրժողները փողոցներ չեն փակում, համբերատարները չեն ընդվզում, բայց կարող է չէ՞ հանկարծ հնազանդներն ապստամբեն...

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 2784

Մեկնաբանություններ