ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչն անգամ «ուչաստկովիի» մակարդակ չունի

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչն անգամ «ուչաստկովիի» մակարդակ չունի
08.08.2023 | 12:58

Այսօր կրկին լեգիտիմ հնարավորություն ստացանք հիշել «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի մորը և ազգուտակին:

ՈՒրեմն, երեկ չգիտեմինչը Շենգավիթի ջրանջատվող փողոցների հերթական ցուցակ էր հրապարակել, որտեղ, օրինակ, Եղբայրության փողոցը չկա:

Դա նշանակում է, որ այդ փողոցում ջրանջատում չպետք է լիներ:

Շատ պարզ իրավիճակ է: Ինչպես կասեր ՀՀ 2-րդ նախագահը՝ «ուչաստկովիի գործ է»:

Սակայն «Վեոլիա Ջուր» չգիտեմինչում այլ կարծիքի են: Սրանց օպերատորն ասում է, որ «փողոց նշելը կամ չնշելը կապ չունի: Եթե տեսնում եք «Շենգավիթ» բառը, ապա ջուր հավաքեք»:

Շենգավիթի վարչական շրջանը 40,8 կմ/քառ տարածք է զբաղեցնում: Այստեղ հարյուրավոր փողոցներ և շուրջ 150 000 բնակիչ կա: Ըստ չգիտեմինչի օպերատորի, յուրաքանչյուր շենգավիթցին, անկախ ներկայացված ջրանջատվող փողոցների ցուցակից, «Շենգավիթ» բառը տեսնելուն պես, պետք է ջուր հավաքի:

Իսկ, այդ դեպքում, ինչու՞ է փողոցների ցանկ ներկայացվում: Միանգամից գրեք «Հայաստան» և վերջ: Թող բոլորն էլ ջուր հավաքեն:

Դրա պատասխանը չգիտեմինչի օպերատորը չունի: Դա նշանակում է, որ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչն անգամ «ուչաստկովիի» մակարդակ չունի:

Բա, այդ դեպքում, ինչպե՞ս կարելի է չհիշել «Վեոլիա Ջուր»-ի մորն ու ազգուտակին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ