«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ջեբկիր հայրենասերներ

Ջեբկիր հայրենասերներ
05.08.2023 | 09:11

Սրբեր կան, որոնք ժամանակի հետ ինքնուրույն սրբապղծվում են։ Ասենք, էնքան էլ ոչ ինքնուրույն։ Արանքում որոշիչ դեր է խաղում շահը։

Մարդիկ, որոնք հերոս էին, մեկ էլ իմանում ենք, որ կասկածելի կոմպրոմիսների մեջ են։

Ես հոգնել եմ «հերոսից» էլ «հերոսությունից» էլ։

Սա ի՞նչ արխայիկ բնորոշում է։

Հիմա սպանողն էլ է հերոս, սպանվողն էլ. էսօր հերոս ու հերոսածին է նույնիսկ Նիկոլի կնիկը, ով «զենքը ձեռքին կռվել է Ղարաբաղի համար»։

Մենք հայ ենք, Հայաստանի քաղաքաքացի և մեր պարտքն է ծառայել հայրենիքին։

Էսքան բան։

Ամեն օր հաց ու պանիր ենք ուտում, ի՞նչ է, դրանից հետո պիտի սպասենք խրախուսանքի՞...

Էդպես էլ պիտի վայելենք ու ճաշակենք հայրենիքի ծառայությունը։

Թող ոչ ոք դրանից բոնուսներ չքաղի։ Թե չէ նրանք, ովքեր երկար ժամանակ հայրենասերի անունն էին վայելում, մեկ էլ տեսնում ես` նրանց հայրենիքը մի այլ տեղ է։

Սա եղավ հայրենասիրությու՞ն...

Մնում ես շվարած.

-Բաբո՛, որտե՞ղ է իսկական հայրենիքը` սրտի մե՞ջ, թե՞ ջեբումը...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3706

Մեկնաբանություններ