ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Համատեղ աշխատանքը հսկայական էներգիա է տալիս, որը կբավարարի անհնարին թվացող խնդիրների լուծման համար

Համատեղ աշխատանքը հսկայական էներգիա է տալիս, որը կբավարարի անհնարին թվացող խնդիրների լուծման համար
01.08.2023 | 10:08

Ինչպես և խոստացել էինք, հուլիսի 28-ին սկսել ենք Սուրբ Հակոբավանքի վերականգնումը:

Վանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի առաջարկած այս նախագիծը համախմբել է ոչ միայն մերձակա գյուղերի, այլ նաև Արցախի տարբեր շրջանների, Մարտակերտի, Ստեփանակերտի բնակիչներին։ Մի քանի սերունդ է աշխատել միասին՝ սկսած 16-17 տարեկան երիտասարդներից մինչև 83 տարեկան պապիկը: Սկսել ենք մերձակա տարածքը մաքրելուց և վանքի շրջակայքը վերականգնելու աշխատանքներից:

Մենք Արցախում մեծ թվով երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր ենք իրականացնում, և դրանք, իհարկե, կարևոր են, բայց այս նախագիծն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Հենց այս դժվարին պահին այն օգնում է պահպանել մեր հոգևոր արժեքները և ամրապնդել այն համոզմունքը, որ չնայած ամեն ինչին՝ մենք ապրելու ենք մեր հողում։

Մենք նաև նախատեսում ենք այստեղ վերանորոգել դպրոցը, վերակառուցել տները և ստեղծել ապաստարաններ՝ սնունդ պահելու և ռազմական գործողությունների դեպքում երեխաների ու կանանց անվտանգությունն ապահովելու համար:

Համոզված եմ, որ միայն այս կերպ՝ պահպանելով ու վերականգնելով մեր պատմական ժառանգությունը, պատրաստվելով պաշտպանել մեր տները, մեր ընտանիքները, կանանց ու երեխաներին, մենք ամեն ինչ կհաղթահարենք։ Համատեղ աշխատանքը հսկայական էներգիա է տալիս, որը կբավարարի անհնարին թվացող խնդիրների լուծման համար:

Պատերազմ, շրջափակում, զրկանքներ՝ այս ամենը կհաղթահարենք միասին՝ օգնելով միմյանց և սահմանելով մեկ ընդհանուր նպատակ։

Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն և պատրաստ են մեզ հետ պայքարել մեր հոգևոր արժեքների և մեր հողի վրա ապրելու իրավունքի համար, միանալ Արցախի անվտանգության և զարգացման ճակատ շարժմանը։

Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2844

Մեկնաբանություններ