ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հակառուս հիստերիկությունը ձեր մեջ հաղթել է մարդուն ու ծնողին

Հակառուս հիստերիկությունը ձեր մեջ հաղթել է մարդուն ու ծնողին
26.06.2023 | 21:01

Եվրոպաներում, տաքուկ տներում նստածները, կամ Երևանի սրճարաններում կապուչինո վայելող «ռեմբոները», որ չե՞ն գրում` «մեզ ռուս խաղաղապահներ պետք չեն»:

Ճիշտ եք, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ու եվրոպական և ամերիկյան մյուս երկրներում ձեզ խաղաղապահներ պետք չեն, որովհետև թուրքը ամեն օր ձեր երեխայի ու ձեր ծնողի վրա չի կրակում, ձեր երեխան մի հատ փռշտա, կվազեք Բելգիայի ու Գերմանիայի գերժամանակակից հիվանդանոցներ ու անվճար բուժել կտաք, ոչ թե ծայրահեղ ծանր վիճակում, խաղաղապահ պետք կլինի, որ հիվանդանոց տեղափոխի։

Ձեր երեխան պաղպաղակ ու շոկոլադ ուզի, լավագույն սուպերմարկետները կտանեք ու ամենաթանկ պաղպաղակն ու շոկոլադը կառնեք, ոչ թե խանութների դատարկ ցուցափեղկերը ցույց կտաք ու կմնաք խաղաղապահի բերած հումանիտար օգնության հույսին, ձեր երեխան խաղալ ուզի, լավագույն այգին կտանեք ու տասնյակ լուսանկարներ կանեք, ոչ թե ստիպված տան պայմաններում խաղ կկազմակերպեք, կամ ռուս խաղաղապահների թիկունքում, որ թուրքը չկրակի ձեր երեխայի վրա։

Հեռու-հեռուներից փիլիսոփայելը հեշտ է, երբ ձեր երեխաները ապահով են ու անհոգ, իսկ նրանց տարեկիցների չմորթվելու ամենօրյա հույսը, ոչ թե դուք, ձեր եղբայրները ձեր հայրերը կամ ամուսիններն են (որոնց մեծ մասը, որպես փախստական, աղանդավոր, գոմիկ կամ քաղաքական հալածյալ հանձնվել են եվրոպական որևէ պետության), այլ ռուս խաղաղապահները։

Եվ, ի վերջո, անկեղծորեն պատասխանեք իմ մի հարցին, եթե դուք ապրեիք Արցախում և ձեր երեխան ծանր հիվանդ լիներ, դուք կգերադասեիք, որ նա մահանա՞, թե՞ որ ռուս խաղաղապահների օգնությամբ փրկվի, եթե երկրորդ տարբերակը (ինչը միանգամայն բնական է), ապա ի՞նչ իրավունքով եք արցախցիներին, գյումրեցիներին, սյունեցիներին խորհուրդ տալիս կոտորվել, բայց չապավինել ռուսների օգնությանը, իսկ եթե առաջին տարբերակը, ապա դիմեք բժշկի, որովհետև դուք հիվանդ եք (հակառուս հիստերիկությունը ձեր մեջ հաղթել է մարդուն ու ծնողին):

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ. Ինձ համար իհարկե, անկախությունը բացարձակ արժեք է, թե Հայաստանի թե Արցախի դեպքում (և Արցախի կարգավիճակից, որպես անկախ պետություն, ցածր կարգավիճակ, ինձ համար ընդունելի կլինի, միայն Արցախը, որպես մարզ ՀՀ կազմում), և ես կուզեի, որ այնքան ուժեղ լինեինք, որ ռուսի կարիքը չունենայինք, բա՞յց.... ունենք, ինչ ունենք, և ռուսներին Հայաստանից ու Արցախից վռնդելու կոչ անելու իրավունք ունի միայն նա, ով իր ընտանիքի հետ միասին կգա Հայաստան ու ինչ-որ կերպ կանցնի Արցախ, որ ռուս խաղաղապահների դուրս գալու դեպքում, թուրքական առաջին կրակը իր վրա վերցնի, եթե ոչ, ուրեմն լռեք, որովհետև արցախցիները ձեզ համար թնդանոթի միս չեն, որովհետև արցախցի մայրերն էլ են իրենց երեխաներին սիրում այնքան, որքան դուք եք սիրում ձեր երեխաներին, որովհետև արցախցի երեխաները ապրելու այնքան իրավունք ունեն, որքան ձեր երեխաները ու եթե դուք չեք կարող երաշխավորել արցախցի երեխաների ապրելու իրավունքը, ապա բարի եղեք, մի՛ պահանջեք նրանցից հրաժարվել, այդ իրավունքը իրենց համար ապահովողներից, ի վերջո, արցախցի երեխաներն ու նրանց ծնողները մեղք չեն գործել, որ ցանկացել են ուրիշ երկրում, իրենց երեխաներին աշխարհաքաղաքացի մեծացնելու և օտարազգիների բարեհաճությամբ ապրելու փոխարեն, ապրել իրենց Հայրենիքում, և իրենց երեխաներին էլ, որպես բյուրեղյա հայեր մեծացնել։

Ինչ վերաբերում է, երևանյան սրճարաններում ու բարերում թառած, երբևէ բանակի ու զենքի երես չտեսած «ռեմբոներին», շատ մի ոգևորվեք, թուրքական սահմանը Գյումրիից ու Մարգարայից շատ հեռու չէ, 20-30 րոպեում թուրքական ռազմերթը կհասնի Երևան, այնպես որ, հիմարություններ դուրս տալուց առաջ, ձեր կյանքում առաջին անգամ, փորձեք մտածել, որովհետև ձեզանից հաստատ կռվող դուրս չի գա, ձեր սիրելի Արևմուտքն էլ, հաստատ ձեր լաց ու կոծին ականջ չի դնի։

Դիտվել է՝ 3357

Մեկնաբանություններ