ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Էրդողանի բլեֆի հետևում իրական ուժ չկա

Էրդողանի բլեֆի հետևում իրական ուժ չկա
16.06.2023 | 15:13

Մարդկային համակարգերի (անձի, կազմակերպության, պետության, պետությունների բլոկի) մրցակցային պայքարում շատ հաճախ որևէ մեկը, քաղաքական բլեֆի նպատակով կամ մի այլ տեսակի շահ ստանալու համար, սեփական հնարավորություններն ու հզորությունը ներկայացնում է շատ ավելին, քան թե դրանք կան իրականում։

Սեփական հզորության կամ ուրիշի հզորության սխալ գնահատումը կարող է ունենալ տարբեր պատճառներ։

Օրինակ, մեթոդաբանական սխալների հետևանքով, Արևմուտքը համոզված էր և համոզել էր նաև ուրիշներին, որ Ռուսաստանը էկոնոմիկա չունի, և այն իր հզորությամբ մոտավորապես հավասար է Իտալիայի էկոնոմիկային։

Բացի այդ, Արևմուտքի տեսանկյունից ռուսական կողմի թվացյալ անկազմակերպության պատճառով մատակարարման շղթաները պետք է չաշխատեին նորմալ, և արդյունքում նա պիտի շատ առագ պարտվեր ռումբեր ու հրանոթային արկեր չունենալու պատճառով։

Դրան հակառակ, բոլորի մոտ այն տպավորությունն էր, որ հզոր էկոնոմիկա ունեցող Արևմուտքը հեշտությամբ մատակարարելու է անհրաժեշտ ամեն ինչ, և Ուկրաինայի հաղթանակը որևէ կասկած չէր հարուցում։

Բայց իրականությունը դուրս եկավ լրիվ հակառակը։

Այս պրոբլեմն ունի բազմաթիվ անհայտներ, և դեռ երկար ժամանակ կպահանջվի այն բազմակողմանիորեն հասկանալու համար։

Բացի այդ, այս պրոբլեմը մեզ պետք է հետաքրքրի նաև մեկ այլ տեսանկյունից։

Բանից պարզվում է, որ աշխարհի ճակատագրի համար կրիտիկական այնպիսի պրոբլեմի հետ կապված, ինչպիսին ուկրաինականն է, հնարավոր են հսկայական մասշտաբի սխալ գնահատականներ ու թյուրիմացություններ։

Այս տեսանկյունից մեզ համար շատ հետաքրքիր պետք է լինի Թուրքիայի վարքը, այն իմաստով, թե ինչքանով են նրա ամբիցիաները համապատասխանում նրա իրական հզորությանը։

Իսկ շատ տեսանկյուններից նրա պահվածքն ու իրական հզորությունը իրար չեն համապատասխանում կամ պարզապես ինչ-որ մասով բլեֆ են։

Սկսենք նրանից, որ նրա 80 միլիոն բնակչության մի հսկայական քուրդ մասը ունի լրիվ այլ ձգտումներ, իսկ մնացածի էլ թե որ մասն է իրեն թուրք զգում, շատ մեծ հարց է։

Այսինքն, լրիվ հնարավոր է, որ աշխարհը, ի դեմս Թուրքիայի, գործ ունի մի 45-50-միլիոնանոց երկրի հետ, և Էրդողանի բլեֆի հետևում իրական ուժ չկա կանգնած։

Այսինքն, այսպես թե այնպես, երկիրը պառակտված է, իսկ պառակտումն էլ հենց մնում է երկրի հզորության անկման ամենալուրջ պատճառներից մեկը։

Դրանից բացի, որևէ երկրի հզորության հիմքը նրա էկոնոմիկան ու ֆինանսներն են, որոնք Թուրքիայում գտնվում են ողբալի վիճակում, բացի այդ, գտնվում են արևմտյան հսկողության տակ։

Նույն Արևմուտքի համար քրդական պետականության հետ կապված պրոբլեմները շարունակաբար մնում են ուժի մեջ, որի հարվածը ուղղված է առաջին հերթին Թուրքիայի դեմ։

Իսկ ինչ վերաբերում է Թուրանի գաղափարի հետ կապված հեքիաթներին, ապա այն ուղիղ գծով հակասում է Չինաստանի և Ռուսաստանի շահերին և դրանով իսկ անիրագործելի բլեֆ է։

Դրանից բացի, մի այլ հարցում ևս Թուրքիան կանգնած է մեծ անորոշությունների առաջ. խոսքը նոր աշխարհակարգում սպասվող բլոկային բազմաբևեռ ստրուկտուրայի մասին է։

Այս իմաստով Թուրքիան, որը խաղում է Արևմուտքի ու Արևելքի արանքում, ունի մեծ պրոբլեմներ ու անորոշություններ։ Այդ ո՞ր 500 միլիոնից մինչև 1 միլիարդ բնակչություն ունեցող մրցունակ բլոկն է, որի անդամը կարող է դառնալ Թուրքիան՝ շատ մեծ հարց է։

Այս և բազմաթիվ այլ հարցերի անալիզը ասում է, որ Թուրքիայի իրական հզորությունը շատ ավելի ցածր է, քան թվում է մյուսներին, առավել ևս, որ հզորները ժամանակավորապես իրարով են զբաղված, և Թուրքիան հնարավորությունների մի փոքրիկ պատուհան է գտել, որը կարող է գլոբալ հավասարակշռության հաստատումից հետո փակվել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6052

Մեկնաբանություններ