Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Իսկ մե՞նք

Իսկ մե՞նք
25.03.2023 | 18:14

Ավելի քան մեկ շաբաթ ողջ Ֆրանսիան ապստամբում է։ Ապստամբում է կենսաթոշակային տարիքի բարձրացման օրենքի դեմ։ Փողոց են դուրս եկել բոլոր խավերը՝ ուսանողներ, բժիշկներ, բանվորներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Բողոքի ցույցերը, այսպես ասած, «քաղաքակիրթ» չեն։ Հասարակությունը զայրացած և վճռական է տրամադրված «հայ ժողովրդի բարեկամ» Մակրոնի հակասոցիալական քաղաքականության դեմ։ Պատկերացրեք, որ նույն Մակրոնը հատուկ հրահրեր պատերազմ, տալով հազարավոր զոհեր, թշնամուն հանձնելով Ֆրանսիայի պատմական հողերը։ Ի՞նչ կկատարվեր: Համոզված կարող եմ պնդել, որ Մակրոնն իր ընտանիքով և համախոհներով լինչի դատաստանի ենթարկված, լավագույն դեպքում՝ գիլյոտինի տակ հայտված կլիներ։

Իսկ մե՞նք:

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 4696

Մեկնաբանություններ