Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

«Վնգստացող դատավորների» սեփական բանակը»

«Վնգստացող դատավորների» սեփական բանակը»
22.07.2022 | 07:23

Փաստորեն, միայն Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում ստիպեց վերանայել առողջական խնդիրներ ունեցող Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի՝ կալանքի որոշումը:


Սրանով ևս մեկ անգամ հաստատվեց, որ օրվա իշխանությանը հաջողվել է «վնգստացող դատավորների» սեփական բանակը ձևավորել․ ասում են՝ «ֆա՛ս», կալանավորում են, ասում են՝ «Ֆո՛ւ», ազատ են արձակում։ Բայց նույնիսկ այս դեպքում ճղճիմություն դրսևորեցին՝ 20 միլիոն դրամ գրավ պահանջելով։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 19887

Մեկնաբանություններ