ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տարոն Սիմոնյանը՝ համացանցում տարածված հայտարարության մասին

Տարոն Սիմոնյանը՝ համացանցում տարածված հայտարարության մասին
12.02.2021 | 15:59

ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանեց համացանցում տարածված Արցախին ու Սյունիքին վերաբերող հայտարարության տեքստը:

«Պարզվում է՝ դա գաղտնի կնքվել է դեռևս դեկտեմբերին և հարաբերություններ է կարգավորել մինչև դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում», - նշեց պատգամավորը՝ բարձրաձայնելով, որ իշխանությունից պահանջում են հոդաբաշխ բացատրություն՝ ինչի մասին է խոսքը:


Սիմոնյանի խոսքով՝ հրապարակված փաստաթղթում միայն տեքստ է, հայկական կողմից ստորագրություն չկա: «Չգիտենք՝ ինչ ուժ ունի: Եթե անգամ դա ստորագրված լինի գործադիր իշխանության կողմից, ոչ միայն հակապետական ու հակազգային, այլև իրավունքի կոպիտ խախտումով ու իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է: Կարգավորվում են հարաբերություններ, որոնք միջազգային պայմանագրային կարգավորման առարկա են: Մեր Սահմանադրության համաձայն՝ նմանատիպ փաստաթղթերն ուժ ստանալու համար պետք է Սահմանադրական դատարան, հետո ԱԺ մտնեն և վավերացվելուց հետո միայն կիրառական նշանակություն ունենան», - մանրամասնեց ընդդիմադիր նա՝ ավելացնելով, որ նշված փաստերը վկայում են, որ մինչև դեկտեմբերի 18-ն արդեն կոնկրետ գործողություն է կատարվել: Սիմոնյանն ընդգծեց՝ նշված դրույթները ոչնչացնում են Արցախի ինքնորոշմանն ուղղված պետական քաղաքականությունը, որը վարվել է տասնամյակների ընթացքում:

Դիտվել է՝ 10920

Մեկնաբանություններ