ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՄԱԿ-ը նշել է մինչև 2050-ը բնակչության առավելագույն կրճատման սպասող երկրները

ՄԱԿ-ը նշել է մինչև 2050-ը բնակչության առավելագույն կրճատման սպասող երկրները
27.01.2018 | 15:58

ՄԱԿ-ում անվանել են երկրները, որտեղ 2050 -ին բնակչությունն ամենից շատ կկրճատվի։ Տվյալները հրապարակվել են ՄԱԿ-ի կայքում՝ Տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտի պատրաստած «Աշխարհի ազգաբնակչության հեռանկարները» զեկույցում։ Ամեն տարի համաշխարհային բնակչության աճը կազմում է 83 մլն մարդ։ Նման միտումը կպահպանվի մինչև 2050-ը, սակայն 10 երկրներում դիտվում է բնակչության նվազում, որ գագաթնակետին կհասնի 2050-ին։ Բնակիչների թվաքանակի ամենաարագ կրճատում դիտվում է Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Սերբիայում, Խորվաթիայում և ՈՒկրաինայում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Բուլղարիայում 2017-ին բնակվել է 7 մլն մարդ, 2050-ին կմնա 5,4 մլն մարդուց ոչ ավելի։

Համանման պատկեր է նաև Խորվաթիայում։ Լատվիայի բնակչությունը 1,9 մլն-ից կհասնի 1,5 մլն-ի։ Լիտվայում փորձագետները կանխատեսում են բնակչության կրճատում՝ 2,8 մլն-ից 2,4 մլն։ Լեհաստանի բնակչությունը 2050-ին կնվազի 6 մլն-ով՝ 38,1 մլն-ից դառնալով 32,3 մլն։ Մոլդովայում և Սերբիայում բնակչության թվաքանակը կկրճատվի 1 մլն-ով և կկազմի 3,2 և 7,4 մլն։ Կտրուկ կկճատվի Ռումինիայի բնակչությունը՝ 5 մլն-ով։ 2050-ին երկրում կմնա 14,3 մլն մարդ՝ 2017-ի 19,6 մլն-ի դիմաց։ Կտրուկ անկում կունենա նաև ՈՒկրաինան։ 2017-ի 44,2 մլն մարդուց 2050-ին կմնա 36,4 մլն մարդ։ Ժողովրդագրական անկում է կանխատեսվում նաև Ռուսաստանում։ 2017-ի 143,9 մլն մարդուց 2030-ին այնտեղ կմնա 140,5 մլն մարդ։

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ