ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Ավրորան» ցուցադրեց շփման գոտում զոհված զինծառայողների լուսանկարները

«Ավրորան» ցուցադրեց շփման գոտում զոհված զինծառայողների լուսանկարները
25.04.2016 | 13:43

«Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում բեմում ցուցադրվեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ապրիլի 1-5-ին զոհված զինծառայողների լուսանկարները՝ State Youth Orchestra of Armenia SYOA-ի կատարման ժամանակ: Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրեց «Զույգ արեգակներ» բալետից հատված, որը հիմնված է Գրիգոր Նարեկացու մարդասիրական գաղափարախոսության վրա:

Դիտվել է՝ 2311

Մեկնաբանություններ