Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Թուրքիայում պայթյունի հետևանքով 27 մարդ է զոհվել

Թուրքիայում պայթյունի հետևանքով 27 մարդ է զոհվել
21.07.2015 | 00:23

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտակա Սուրուչ բնակավայրում պայթյունի հետևանքով 27 մարդ է զոհվել՝ փոխանցում է Reuters-ը:
Today’s Zaman-ը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել «Ամարա» մշակութային կենտրոնի դիմաց, երբ Սոցիալիստական երիտասարդական ընկերակցության՝ Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից և Դիարբեքիրից ժամանած մեծ թվով անդամներ հայտարարությամբ էին հանդես գալիս Քոբանիի վերականգնման վերաբերյալ:
Պայթյունը իրականացրել է «Իսլամական պետություն» խմբավորմանը անդամակցող ինքնասպան ահաբեկիչը: Սոցիալիստական երիտասարդական ընկերակցության անդամները հավաքվել էին մշակութային կենտրոնի դիմաց՝ Սիրիայի սահմանը հատելու և մարտական գործողություններից տուժած Քոբանի օգնություն, խաղալիքներ տանելու համար:

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ