Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Երուսաղեմում Ցեղասպանության 100-րդամյա տարելիցին նվիրված երթ է անցկացվել

Երուսաղեմում Ցեղասպանության 100-րդամյա տարելիցին նվիրված երթ է անցկացվել
24.04.2015 | 19:31

Ոչ միայն Հայաստանում, աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, գրում է pravoslavie.ru-ն։ Երուսաղեմում հայ համայնքը երթ է անցկացրել՝ նվիրված հայ ժողովրդի ողբերգությանը։ 1915-ի կոտորածների ժամանակ շատ հայեր ապաստան են գտել այդ երկրում, սակայն Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և պետական մակարդակով միջոցառումներ չեն անցկացվում։

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ