Կալուգայի մարզում ձերբակալվել է չորսհոգանոց մի խումբ, որը կասկածվում է բանկի կողոպուտի մեջ: Այս տարվա օգոստոսին զինված հարձակում է իրականացվել Կալուգայի մարզի բանկերից մեկի նկատմամբ, որի արդյունքում բանկից թալանվել է 18 մլն ռուբլի: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ «ավազակություն» հոդվածով: Ըստ Մոսկվայի շրջանի ՆԳՆ պետվարչության մամլո հաղորդագրության՝ ձերբակալված խմբի չորս անդամները 36-44 տարեկան հայաստանցիներ են: