ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դատապարտյալին չես կարող ուղղել պատժիչ մեթոդներով

Դատապարտյալին չես կարող ուղղել պատժիչ մեթոդներով
24.06.2014 | 15:16

«Պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովում ներկայացված են ուժային կառույցների և պետական ապարատի ներկայացուցիչներ, որոնք առաջնորդվում են պատժիչ սկզբունքներով և չեն կարողանում գնահատել դատապարտյալի ուղղման հնարավորությունները: Ըստ վիճակագրական տվյալների` 2011 թ. ՔԿՀ վարչակազմին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով դիմել է 5261 անձ, որից պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովին ներկայացվել է 855 դիմում, սրանից էլ 311 դիմում ներկայացվել է դատարան, ազատ է արձակվել 291 դատապարտյալ:

2012 թ. տվյալներով` դիմել է 4510 դատապարտյալ, անկախ հանձնաժողովին ներկայացվել է 868 դիմում, հավանության է արժանացել 292 դիմում, դատարանի որոշմամբ վաղաժամկետ ազատ է արձակվել 288 դատապարտյալ:
2013 թ. տվյալներով` դիմել է 5468 դատապարտյալ, անկախ հանձնաժողովին է ներկայացվել 960 դիմում, ազատ է արձակվել 261 անձ: Հիմնականում ազատ են արձակվում գողության, խարդախության համար դատապարտված անձինք: Վաղաժամկետ պայմանական ազատ արձակումը չի կիրառվում հիմնականում սպանության, սեռական բնույթի հանցագործությունների հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ:
Հասարակական դիտորդների խմբից Անի Վարդանյանը նշում է, որ պետք է անկախ հանձնաժողովում ներգրավված լինեն հոգեբաններ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, որոնք չեն առաջնորդվի պատժիչ սկզբունքներով: Դիտորդ Հասմիկ Հարությունյանն էլ նշում է, որ անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա են միայն կարգը խախտելու դեպքում, իսկ կարգի խախտման դեպքերը կարող են նկատել միայն հենց հանձնաժողովում ընդգրկված անդամները: Հաճախ, ըստ նրա, վաղաժամկետ պայմանական ազատ արձակման դիմումը մերժվում է դատապարտյալի` հասարակական աշխատանքներին չմասնակցելու պատճառաբանությամբ, մինչդեռ շատ ՔԿՀ-ներ չունեն հնարավորություններ` դատապարտյալին այդ աշխատանքներում ներգրավելու համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ