ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իրենց մեղավոր չճանաչեցին

Իրենց մեղավոր չճանաչեցին
10.06.2014 | 23:03

Այսօր սկսվեց Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կայազորային կլինիկական հոսպիտալում անցյալ տարվա նոյեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի առթիվ դատաքննությունը:

Հիշեցնենք, որ զինվորների և հոսպիտալի աշխատակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով հարուցվել էր քրեական գործ:
Մեղադրող կողմը ներկայացրեց, որ ժամկետային զինծառայողներ Ռազմիկ Մանուկյանը, Արշակ Թորոսյանը, Դավիթ Մարկոսյանը, Գարեգին Դանիելյանը հոսպիտալի աշխատակիցների, բժիշկների, հրամանատարի հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, նրանց նկատմամբ կիրառել բռնություն, խախտել հասարակական կարգն ու ցուցաբերել անհարգալից վերաբերմունք: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 258-րդ (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հոդվածներով: Ամբաստանյալները, դատավորի՝ «Դուք Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք» հարցին ի պատասխան, նշեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում:
Ինչ վերաբերում է ամբաստանյալների առողջական վիճակին վերաբերող հարցին, ապա նրանցից մեկը՝ Դավիթ Մարկոսյանը, հայտնեց, որ դեղեր է օգտագործում շիզոֆրենիայի դեմ:
Ամբաստանյալներից մեկի պաշտպանը՝ Մարինե Թովմասյանն առաջարկեց դատարանին՝ հարցաքննել տուժողներին, վկաներին, ամբաստանյալներին: Դատարանն էլ որոշում կայացրեց հարցաքննել տուժողներին, վկաներին, ամբաստանյալներին, հետազոտել ապացույցները:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 25-ը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ