Երեկ հայտնի դարձավ, որ անցյալ տարի` նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած և դրանից հետո կալանավորված Շանթ Հարությունյանի դատական նիստը նշանակվել է հունիսի 12-ին, ժամը 12-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն):