Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Բրազիլիայի բանտերից մեկում խռովության ալիք է բարձրացել

Բրազիլիայի բանտերից մեկում խռովության ալիք է բարձրացել
19.05.2014 | 11:43

Բրազիլիայում բանտերից մեկում խռովություն բարձրացրած կալանավորները պատանդ են վերցրել ավելի քան 120 մարդու: Ըստ պաշտոնական հաղորդագրության` գրեթե բոլոր գերիները կալանավորների հարազատներն են, ովքեր գնացել էին երկրի հյուսիս-արևելյան Սերժիլի քաղաքում գտնվող բանտ` տեսակցության: Պատանդների մեջ նաև բանտային աշխատակիցներ կան:
Իշխանությունները բանակցում են կալանավորների հետ: Խռովության պատճառների և դատապարտյալների պահանջների մասին ոչինչ չի հաղորդվում:

Դիտվել է՝ 1625

Մեկնաբանություններ