ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է

Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է
31.03.2014 | 17:12

Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացնելու հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է. հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը: Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրել է, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Նոր մեղադրանքի վերաբերյալ Շանթ Հարությունյանը դիրքորոշում դեռեւս չի հայտնել։

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ