ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Վրաստանի գլխավոր ինտրիգը` ո՞վ կլինի վարչապետը

Վրաստանի գլխավոր ինտրիգը` ո՞վ կլինի վարչապետը
28.10.2013 | 13:16

Վրաստանում նախագահական ընտրություններն ավարտվեցին: Նախնական տվյալներով առաջատարը «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին է: Վրաստանի ԿԸՀ-ը արդեն ստուգել է քվեաթերթիկների 91 տոկոսը, համաձայն որոնց Գեորգի Մարգվելաշվիլին ստացել է ձայների 62.09 տոկոսը, երկրորդ տեղում է Վրաստանի դեռևս գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն, իսկ երրորդ հորիզոնականում «Ժողովրդավարական շարժում-միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն է` 10.06 տոկոսով: Նկատենք, որ երկրի բնակչությունը պասիվություն է ցուցաբերել ընտրություններին, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 46.6 տոկոսը միայն: Ընտրությունների վերջնական արդյունքը պետք է հրապարակվի ընտրություններից 20 օր հետո, իսկ նոր նախագահի ինաուգուրացիան տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Դավիթ Բաքրաձեն արդեն շնորհավորել է նոր նախագահին և ասել, թե որպես ընդդիմության առաջնորդ պատրաստ է համագործակցել նոր նախագահի և երկրի կառավարության հետ: Մարգվելաշվիլուն շնորհավորել է և գործող նախագահ Սաակաշվիլին, իսկ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե ոչ ոք ընտրողների ձայների կեսից ավելին չի հավաքել: Նա պահանջել է երկրորդ փուլ: Վրաստանում այսօրվանից արդեն գլխավոր քաղաքական ինտրիգը կմնա վարչապետի հարցը: Ո՞վ է լինելու Վրաստանի հաջորդ վարչապետը, երբ երկրորդ տեղում է Սաակաշվիլիի թիմակիցը: Գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն հայտարարել է, որ նախագահական ընտրություններից հետո հեռանալու է քաղաքականությունից, իսկ համաձայն սահմանադրական վերջին փոփոխությունների Վրաստանում վարչապետը ավելի շատ լիազորություններ ունի, քան նախագահը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ