ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Հեծանվորդները՝ Էրեբունի-Երևան տոնախմբությանը

Հեծանվորդները՝ Էրեբունի-Երևան տոնախմբությանը
30.09.2013 | 10:45

Հոկտեմբերի 12-ին Էրեբունի-Երևան տոնակատարությանը և շքերթին առաջին անգամ կմասնակցեն հեծանվորդները: Հեծանվորդները տոնական շքախմբով կուղևորվեն դեպի Օշական՝ մասնակցելու Թարգմանչաց տոնին, մայրաքաղաքից Արագածոտնի թեմ տանելով Երևանի դրոշն ու շնորհավորական ուղերձը: Սուրբ պատարագից և արարողակարգից հետո հեծանվորդների շքախումբը կուղևորվի դեպի Երևան՝ տանելով Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդի ուղերձը՝ շնորհավորանքներն ու օրհնությունը Էրեբուն-Երևան տոնակատարության առթիվ:
Հեծանվորդների տոնական շքախումբը, առաջինը մուտք գործելով Հանրապետության հրապարակ և 3 պատվավոր պտույտ անելով, հանդիսավորությամբ կփոխանցի Օշականի ուղերձը Երևանին:

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ