ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արշակ ՍԱԴՈՅԱՆ. «Ադրբեջանին զենք վաճառելը սրիկայություն է»

Արշակ ՍԱԴՈՅԱՆ. «Ադրբեջանին զենք վաճառելը սրիկայություն է»
26.07.2013 | 19:57

ԱԺԴ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ ՍԱԴՈՅԱՆԸ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքի թեմային: Ինչո՞ւ կայացավ այս գործարքը: «Դա սրիկայություն էր: Թեև տեսակետները կարող են տարբեր լինել, բայց ես այն կարծիքին եմ , որ զենք տալ, նշանակում է հրահրել պատերազմ…Սրիկայությանը սահման չունի: Եվրոպական ոչ մի երկիր կամ ԱՄն-ը երբեք զենքի վաճառքը չեն համարել բիզնես: Պետք չէ Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ: Վաճառողները չե՞ն մտածում, որ դա վաղը մյուս օրը կբերի պատերազմի: Ի՞նչ է նշանակում. Ռուսաստանը Ադրբեջանին վաճառում է ատոմային ռումբից հետո երկրորդ մահացու զենքը»,-ասաց նա:
Սադոյանի դիտարկմամբ, Ռուս-հայկական հարաբերություններում ոչ թե սառեցում է նկատվում, այլ` հստակեցում, այսինքն` թե ովքեր են այսօր ղեկավարում: Իսկ ղեկավարները, ըստ նրա, միշտ էլ հակադրվել են ժողովրդի մեծամասնության կարծիքին: «Ես հարց եմ բարձրացնում, ինչու օրինակ ոչ մեկ չի խոսում այն մասին, թե այդ զենքի առևտրից ինչքան ատկատ է գնում ռուս ղեկավարությանը: Այս հարցի մեջ արդյոք երրորդական կամ չորրորդակա՞ն չէ՝ Հայաստանը Եվրասիական ուղղությո՞ւն է ընտրում, թե՞ մյուսը: Եվ ի վերջո մեզ էլ են առաջարկում զենք գնել: Այստեղ հարց է ծագում, արդյո՞ք մեզ հետևողականորեն չեն տանում դեպի պատերազմ»,- նկատեց Սադոյանը, կարծիք հայտնելով, որ խնդիր է դրված, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի: «Ինչո՞ւմ որևէ մեկը չի մտածում, թե Ռուսաստանին այդ փողերը որտեղից է գալիս. ասեմ` զենք վաճառելուց»,-իր իսկ հարցին այսպիսի պատասխան տվեց նա:
Բանախոսի կարծիքով, Իլհամ Ալիևը եթե այսօր էլ զգա, որ շատ մեծ ռազմավարական բալանս ունի, պատերազմ չի վերսկսի, որովհետև Ալիևն ու նրա կողմնակիցները պատերազմի հետևանքով կզրկվեն միլիարդավոր նավթադոլարներից: Այս տեսակետից որևիցե խնդիր չկա, վստահեցրեց բանախոսը, ում համոզմամբ, զենքի ավելցուկ ունենալը դեռ պատերազմի պատճառ չի:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ