ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մարդկանց դատապարտում են ազատազրկման` ձևավորելով «աբիժնիկ» հասկացողությունը

Մարդկանց դատապարտում են ազատազրկման` ձևավորելով «աբիժնիկ» հասկացողությունը
22.07.2013 | 15:50

Այսօր, «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով դատապարտյալնների ներկա վիճակի մասին, Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ` Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆԸ տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների թիվը գնալով ավելանում է: Եվ դրա պատճառը միայն սոցիալականը չէ: Հիմնականը` քրեական դատավարության օրենսդրությունն է` արդարության, անկողմնակալության բացակայությամբ:Կանխել անարդարությունը, վերականգնել սոցիալական արդարությունը և ամենակարևորը`վերափոխել, դաստիարակել մարդուն, ահա այն կարևորագույն նորմերը, որոնք ըստ բանախոսի, չեն կատարվում մեր երկրում: Խ. Մարոզյանը գտնում է, որ հանցագործության աճի հիմնական պատճառներից մեկը հոգեբանական աշխատանքի արդյունավետ կազմակերպման բացակայությունն է նաև: «Առաջին` կան հոգեբաններ, որոնք լրիվ հեռու են հոգեբանի մասնագիտությունից, երկրորդ`հոգեբանների միակ զենքը վստահություն ձեռք բերելն է, իսկ եթե այդ վստահությունը ձեռք է բերվում նրա ծախված լինելով, այս դեպքում կարո՞ղ է դատապարտյալը լավ վերաբերվել այդ մարդուն, որի անունը հոգեբան է, կարո?ղ է ուղղվել, իհարկե` ոչ»,-ասաց նա` հավելելով, որ իսկական հոգեբանը պետք է լինի այնպիսին, ինչպիսին բոլոր այն մարդիկ, որոնց հետ նա շփվում է: «Դիպլոմ առնելով հո չի՞: Պետք է հոգեբանը ցույց տա, որ ինքն էլ սովորական մարդ է, չպետք է իրեն վեր դասի դատապարտյալից: Հոգեբանը պետք է դուրս գա քրեակատարողական համակարգի ազդեցությունից, որպեսզի օբյեկտիվություն տիրի, որովհետև նրանք մեծամասամբ աշխատում են հիմնարկի համար և շփվելով դատապարտյալի հետ`նույնիսկ գաղտնիք են դուրս հանում»:

Անդրադառնալով այն կառույցներին, ովքեր կոչված են դատապարտյալին վաղաժամկետ ազատելուն, նշեց, որ վերջիններս բառացիորեն արհամարհում են քրեակատարողական համակարգում գտնվող մարդկանց այն դիմումները, որոնցում վերջիններս ընդունում են իրենց մեղավորությունը, նշում, որ բավականաչափ կրել են իրենց պատիժը, փոխվել են, որ ուզում են ընտանիք վերադառնալ, երեխաների մասին հոգ տանել: «Նրանիցից 10-15 տոկոսի դիմումն է ներկայացվում համապատասխան հանձնաժողովին, իսկ բավարարվում է 5-6 տոկոսինը`այն էլ «սիմպատիայով»,-ընդգծեց բանախոսը` նկատելով, որ ոչ թե չներելով, ճնշում գործադրելով պետք է իրականացնել մարդուն վերափոխելը, այլև` ներելու միջոցով:

«Մարդկանց դատապարտում են ազատազրկման, երբ որ պետք է չդատապարտեին`ձևավորելով «աբիժնիկ» հասկացողությունը: Այսինքն`ամեն ինչ սկսվում է նույն քրեական դատավարության օրենսդրության կիրառումից, որի հետևանքով դատապարտյալին լավը մարդ դարձնելու փոխարեն չարացնում են, ատելություն սերմանում`դրդելով նրան նոր հանցագործության»,-վստահեցրեց փորձագետը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ