ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

«Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է»

«Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է»
10.07.2013 | 14:29

«Ռուսաստանը, Ադրբեջանին զենք մատակարարելով, Հայաստանին դնում է կախյալ վիճակում»,-անդրադառնալով վերջին շրջանում Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությանն ու հատկապես Ադրբեջանին զենքի վաճառքին, ասաց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ստանձնած ոչ մի պարտավորություն մինչև վերջ չի իրականացրել: «Էլ չեմ ասում, որ շատ անգամ հրահրել է: Այս պատմական նախադեպը մեզ հուշում է, որ մեզ պատանդի են վերածում, եթե նույնիսկ մեր պաշտպանությունը վերցնում են իրենց ձեռքը: Սա` մեկ: Երկրորդը: Ինքնին ռազմական մրցավազքն Այսրկովկասում նա բարձրացնում է նոր աստիճանի` ներքաշելով դրա մեջ Հայաստանին, Վրաստանին, Իրանին»,-վստահեցրեց քաղաքագետը: irates.am-ի այն հարցին, թե այս համատեքստում որքա՞ն է պատերազմի վերսկսման հավանականությունը, Շիրինյանը նկատեց, որ դրա հավանականությունը բավականին մեծ է: «Ռուսաստանն այնպիսի զենքի տեսակներ է մատակարարել, մասնավորապես նաև «Սմերչը», որը զանգվածային ոչնչացման զենքի արժեք ունի: Նման զենք ունենալու պարագայում որևէ մեկը չի կարող երաշխիք ունենալ, որ Ադրբեջանը չի փորձի Արցախում հիմնախնդիրը լուծելու համար այն օգտագործել: Այս զենքի տեսակը մատակարարելուց ու նրանց ունեցածն էլ հաշվի առնելով, մեր ռազմական ղեկավարությունը պիտի զգուշանա, որ Ադրբեջանը կարող է կայծակնային պատերազմի ախորժակ դրսևորել: Կհաղթի, թե ոչ` այլ հարց է, բայց որ բլից-կրիգի հավանականությունը բարձրացել է, միանշանակ է»,-փաստեց քաղաքագետը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ