ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մնաց, որ կենսաչափական անձնագիրն անվավեր համարեն

Մնաց, որ կենսաչափական անձնագիրն անվավեր համարեն
05.05.2013 | 14:17

Ամիսներ առաջ խորն ապատիայի մթնոլորտում անցած ՀՀ նախագահի ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, հազիվ թե կարողանային այն շարժն ու հետաքրքրությունն առաջացնել, ինչն ակնկալում էին քաղաքական ուժերը: Թեև եղան հանրահավաքներ, հանդիպումներ, խոստումներ, ֆեյսբուքյան ակտիվ գովազդներ, բայց դրանք, անզեն աչքն էլ էր տեսնում, որ արվում են հավուր պատշաճի, սեփական քաղաքական ուժի վարկանիշն ընտրողների աչքում բարձրացնելու ճիգով:
Այսօր էլ, հետևելով օրվա լրահոսին, ականատեսն ենք, թե ինչպիսի ջանադիր հետևողականությամբ են քաղաքական ուժերն ու լրագրողները արձանագրում խախտումները, որոնք ընթանում են Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում: Հատկապես ակտիվ են գործում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ու «Բարև, Երևան» դաշինքի շտաբները: Ինտերնետային կայքերն ու սոցցանցերը հեղեղված են ընտրական խախտումների և ընտրակեղծիքների արձանագրման փաստերով: Դարձյալ կիրառվում են նույն՝ ծեծված-փորձարկված մեթոդները՝ ընտրակաշառքի բաժանում, գազելներով ընտրողների տեղափոխում, տեղամասերում քվեարկության ուղղորդում, ոստիկանության աշխատակիցների կուտակումներ տեղամասերում, զինգրքույկով քվեարկության դեպքեր և այլն: Սրան զուգահեռ՝ անձնագրում թանաքի անհետացման դեպքերն են դարձել հաճախակի:
Սակայն այս ամենին ավելացել է մի հետաքրքիր ընտրախախտում ևս, որը նախկինում չէինք կարող պատկերացնել:
Լրագրող Ռուզան Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աբսուրդ չի՞: Հայաստանի Հանրապետության տված օրինական, վավերական անձնագիրս ինձ զրկեց ընտրական իրավունքից, որովհետև կենսաչափական է, իսկ հասցես նշված է չիփի մեջ, որը կարդալու հնարավորություն հանձնաժողովականները չունեն: Մի հատ չնայեցին էլ, որ չիփից դուրս անձնագրիս բաց տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան թիվ, ամիս, տարի), իրենց առջև դրված ընտրացուցակների տվյալներիս մեկը մեկին համապատասխանում են: Չգիտեմ՝ հոգեբույժներն ինչ կասեին, ես կասեի՝ ընտրակեղծիքից վախի սևեռուն գաղափար»:

Այսպիսի բաներ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ