Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Մադուրոն երդվեց

Մադուրոն երդվեց
20.04.2013 | 13:28

Երեկ տեղի է ունեցել Վենեսուելայի ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը։ Այն կայացել է երկրի խորհրդարանում։ Պետական խորհրդանիշները Մադուրոյին շնորհել է Մարիա Գաբրիելա Չավեսը՝ նախկին նախագահ Ուգո Չավեսի դուստրը։
Մադուրոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 50,78 տոկոս ձայն։ Նրա հիմնական մրցակիցը՝ ՙԴեմոկրատական միասնությունե դաշինքից Էնրիկե Կապրիլեսը, ստացել է 48,95 տոկոս ձայն։ Վերջինս չի ճանաչել Մադուրոյի հաղթանակը և պահանջել է ձայների վերահաշվարկ։
Նահագահի երդմնակալության արարողությանը ներկա էին Լատինական Ամերիկյաի, Եվրոպայի և Ասիայի ավելի քան 20 երկրի պատվիրակություններ։ Ռուսաստանդի Դաշնությունը ներկայացնում էր Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ