ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հրայր Թովմասյանի աչքում մեր ոստիկանությունը փոխվել է

Հրայր Թովմասյանի աչքում մեր ոստիկանությունը փոխվել է
10.04.2013 | 18:42

ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում ապրիլի 9-ին ընդդիմության ակտիվիստների նկատմամբ ոստիկանության գործողությունները, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Պետք է ասել, որ երեկվա իրադարձությունները մեր պետության կայացման հերթական փուլն են: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում վերջին շրջանում շատ բան է փոխվել»: Ըստ նախարարի՝ մեր ոստիկանությունը հիմա գիտի, թե ինչպես պետք է իրեն պահի, գիտի, թե ինչ է նշանակում ձեռնարկված միջոցների իրավաչափություն: Նա ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ ոստիկանապետը, հոգու խորքում ունենալով անցյալ տարիների դառը փորձը, ոչ թե իր կաբինետում էր որոշումներ կայացնում, այլ՝ հենց իրադարձությունների կիզակետում:
«Եվ որ մենք երեկ չունեցանք այն, ինչ որոշ մարդիկ ցանկանում էին, հրահրում էին, դա նաև դրա արդյունքն էր»,-ասաց նա:
irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված բռնությանը:
«Ցավում եմ, որ հմուտ քաղաքական գործչի հետ նման բան է կատարվում: Սակայն այն, ինչ ես տեսել ու հետևել են, դա վայել չէ քաղաքական գործչին: Ես շատ բան չեմ կարող ասել: Ես տեսել եմ, որ պարոն Մարտիրոսյանը փողոցի կենտրոնով վազում և ինչ-որ բաներ էր ասում: Այն ժամանակահատվածում, երբ պարոն Մարտիրոսյանը գտնվել է Արաբկիրի ոստիկանությունում, իր պաշտպանը հայտարարություն է բերել հանցագործության մասին: Բայց միաժամանակ ոստիկանության երկու աշխատակից զեկուցագիր են գրել, որի մեջ կան, ըստ իրենց, հանցագործության էլեմենտներ»,- ասաց նախարարը:
Հրայր Թովմասյանն իրավաչափ է համարում ձեռնարկված բոլոր գործողությունները և լրագրողներին էլ խորհուրդ տվեց ծանոթանալ «Հավաքների ազատության մասին» օրենքին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ