Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Կամփոփեն Վիեննայում

Կամփոփեն Վիեննայում
02.04.2013 | 22:19

Մինսկի խմբի համանախագահները Երևանում ու Ստեփանակերտում հանդիպումներից հետո ապրիլի 1-ին ժամանել են Բաքու: Ապրիլի 3-ին նրանք հանդիպելու են Ադրբեջանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ասել է. «Չորեքշաբթի մենք հանդիպելու ենք ադրբեջանական կողմի հետ, քննարկելու ենք բանակցային գործընթացի այսօրվա իրավիճակը, ներկայացնելու ենք Փարիզում ունեցած հանդիպումները»: Ենթադրվում է, որ հավարտ տարածաշրջանային այցի` Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան հայտարարությամբ: Իգոր Պոպովը նաև իրազեկել է, որ առաջիկայում Վիեննայում կկայանա Մինսկի խմբի նիստը:

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ