Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Պինգվինների քաղաքական կյանքից

Պինգվինների քաղաքական կյանքից
01.04.2013 | 23:18

Ապրիլի 1-ին Կարլա Բրունին ներկայացրեց իր չորրորդ ալբոմը: Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը Եվրոպայում հայտնի է իբրև հաջողության հասած տոպ-մոդել և Նիկոլա Սարկոզիի կին, և հայրենիքում նրա երաժշտական կարիերան մեծ ընդունելություն է գտնում: Բրունիի նոր ալբոմը կոչվում է «Ֆրանսիական երգիկներ»` «Little French Songs»: Դեռ շնորհանդեսից առաջ ալբոմը, որի երգերի տեքստերը տեղակայվել էին ինտերնետուն, քաղաքական աղմուկ էր բարձրացրել` լրագրողների ուշադրությունն էր գրավել «Պինգվին» երգը` «Նա իրեն արքայի պես է պահում, բայց ես գիտեմ, որ պինգվինը լորդի պահվածք չունի: Եթե նորից ինձ հանդիպես, պինգվին, ես քեզ կսովորեցնեմ, ես կսովորեցնեմ քեզ իմ ձեռքը համբուրել»: Լրագրողները անմիջապես պինգվինի նախատիպ «տեսան» նախագահ Ֆրանսուա Օլանդին, մանավանդ երգում կան նար այսպիսի տողեր.«Ոչ տգեղ է, ոչ գեղեցիկ, պինգվին, ոչ բարձրահասակ է, ոչ կարճլիկ: Ոչ սառն է, ոչ ջերմ: Ոչ այո, ոչ` ոչ»: Ֆրանսուա Օլանդին շատերն են անվանում «Պարոն ոչ այո, ոչ` ոչ»: Երգչուհին միանշանակ բացառում է իր երգերի քաղաքական ենթատեքստը, բայց Օլանդի նկատմամբ վստահության վարկանիշի անկումը մինչև 30 տոկոս, որ վերջին 30 տարում ամենացածր ցուցանիշն է և քաղաքականություն վերադառնալու Սարկոզիի խոստումը շատերին է հնարավորություն տալիս նախորդ ու ներկա նախագահներին հակադրել:

Դիտվել է՝ 2158

Մեկնաբանություններ