Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Դեսպանի դասը վարչապետին

Դեսպանի դասը վարչապետին
28.03.2013 | 00:17

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը RTS հեռուստաընկերությանը հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և ասել. «Պապիս տան վրա աչք չունեմ, չեմ էլ տեսել այդ տունը», կարևորը նա համարել է սահմանի բացումը և ցեղասպանության ճանաչումը, ճշտելով, որ իր համար նշանակություն չունի ցեղասպանություն բառը, կարևորը պատմական իրադարձությունների ճանաչումն է: Ազնավուրը հիշեցրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ատում է հայերին ու հույներին ու ասել, որ բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարություն չպիտի անի:

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ