Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Տանգոյով» ընդամենը հետաքրքրվեցին ու վերջ

«Տանգոյով» ընդամենը հետաքրքրվեցին ու վերջ
11.03.2013 | 17:41

ՀՀ նախագահականին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` ԱԳՆ-ի շենքի վաճառքով հետաքրքրված են եղել ինչպես տեղացի, այնպես էլ արտերկրի գործարարներ, սակայն վերջին պահին ոչ մեկը, բացի «Տանգո» ընկերությունից, մրցույթին հայտ չի ներկայացրել։

Ինչի մասին է սա վկայում, ինչո՞ւ վերջին վայրկյանին ընկերությունները հետ են կանգնել իրենց հետաքրքրող օբյեկտից։ Տեղացի գործարարների դեպքում չի բացառվում, որ նրանց հրահանգած լինեն «յան տալ»։ Իսկ, այ, օտարերկրյա ընկերությունների դեպքում շատ ավելի բարդ է նման հրահանգներ արձակելը։ Այնպես որ, չի բացառվում, որ օտարերկրյա ներդրողները կամավոր են հրաժարվել ԱԳՆ-ի շենքից ուսումնասիրելով Հայաստանի տնտեսական իրավիճակը, քաղաքական կայունության մակարդակը և զբոսաշրջության շուկան։ Այս վարկածը, թերևս, ամենատխուրն է, որովհետև դա նշանակում է, որ Հայաստանը կորցրել է իր գրավչությունը ներդրումների առումով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ