ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդը»

«Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդը»
23.02.2013 | 15:08

Երեկ Ազատության հրապարակում էր նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Հարցին, թե ինչպես կբացատրի հանրահավաքին իրենց մասնակցությունը, արդյոք դա չի՞ նշանակում, որ իրենք նույնպես «Ժառանգության» համակիրներն են, վերջինս պատասխանել է. «Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդը: Հասարակությունը իր բողոքն է արտահայտում, և մենք, որպես հայ քաղաքացի, մեր անհատական մասնակցությունն ենք բերել հասարակության քանակն ավելացնելու համար: Մենք համաձայն չենք, որ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ»: Խոսելով հանրահավաքին մասնակցող բազմության մասին, Ա. Սարգսյանն ասել է. «Ինձ հիացնում է այս ժողովուրդը, այս ակտիվությունը: Ձևավորվել է այնպիսի մի երիտասարդություն, որին ոչ մի կերպ չես խաբի, չես մտափոխի: Սա մեծ հույս է տալիս: Այն, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանն է անում, դա ժողովուրդը տեսնում է և գնահատում: Նշանակում է` դա ճիշտ է: Երբ իշխանությունը ժողովրդին թշնամանքով է վերաբերվում, ժողովուրդն էլ նրա հանդեպ է թշնամանում»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅՍՆ

Դիտվել է՝ 2222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ