ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մարդկանց ուղարկում ես տուն, որ ի՞նչ անես

Մարդկանց ուղարկում ես տուն, որ ի՞նչ անես
21.02.2013 | 15:58

Նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ դուրս է եկել Բաղարամյան 26-ից և իր խոսքին սպասող հանրությանն ասել է բառացիորեն հետևյալը.
«Պետք է արժանանանք իրավունքի Հայաստանի։ Սա Րաֆֆիի և Սերժի պայքար չէ, այլ Հայաստանի համար պայքար է։ Ես հարցերին կպատասխանեմ վաղը` ժամը 17.00-ին` Ազատության հրապարակում, իրավունքով տրված հանրահավաքի ժամանակ։ Հայ ժողովուրդը տոնելու է մեր հաղթանակը։ Ես ունեմ մի քանի կարևոր դիվանագիտական հանդիպումներ և այժմ գնում եմ այդ հանդիպումներին»։
Նա հավաքվածներին կոչ է արել ցրվել, խոստանալով բոլոր հարցերին պատասխանել վաղը, չմանրամասնելով, թե այդ ի՞նչ կարևոր հանդիպումների է շտապում և ինչու չի կարող մարդկանց հուզող հարցերին պատասխանել հենց հիմա: Առավել ևս, որ ակցիայի մասնակիցները պահանջում էին շարունակել ընդհատված հանրահավաքը:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ