ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սերժ Սարգսյանը եթերով երրորդ տեղում է

Սերժ Սարգսյանը եթերով երրորդ տեղում է
08.02.2013 | 15:53

Այսօր «Հենարան» ակումբում, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ ներկայացրեց Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:
Նրա տեղեկացմամբ, «նախագահական մրցավազքի» ընթացքում, առաջին երկու շաբաթներին առավել ակտիվ են աշխատել Հանրային հեռուստատեսությունը, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հայկական երկրորդ հեռուստաալիքները, «Շանթ»-ը, «Արմնյուզ»-ը, ինչպես նաև Հանրային ռադիոն և «Արմռադիո FM » ռադիոալիքը: «Նշված լրատվամիջոցներից զգալիորեն հետ են մնում «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաալիքները, ինչը կարող է վկայել ներկայիս ընտրությունների նկատմամբ այդ հեռուստաալիքների սեփականատերերի հետաքրքրության նվազման մասին»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, որ հիմնական թերությունը կարծիքների բախման, բանավեճերի պակասն է. «Եթե նույնիսկ լրատվամիջոցը բանավեճի է հարվիրում որևէ թեկնածուի և վերջինս մերժում է հրավերը, ապա լրատվամիջոցը լսարանին պետք է հայտնի, որ հրավիրել են, սակայն թեկնածուն չի ընդունել հրավերը, և դա չի դիտվի որպես բացասական անդրադարձ»,-ասաց Բորիս Նավասարդյանը:
Նախընտրական քարոզչության երկու շաբաթների ընթացքում, եթերաժամանակի ծավալով առաջին տեղում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ինչը բացատրվում է նրա նկատմամբ կատարված մահափորձով: «Երեք օրերի ընթացքում` փետրվարի 1-3-ը, Պարույր Հայրիկյանը ստացավ իր բոլոր անդրադարձերի կեսը, և եթերի ծավալի 2/3-ը»,-նշեց բանախոսը:
Վերջինիս տվյալներով, հունվարի 14-ից փետրվարի 3-ը կատարած դիտարկման արդյունքներով, նախընտրական քարոզչությանը նախորդած վերջին շաբաթում առավել ծավալուն լուսաբանման են արժանացել գործող նախագահ Սերժ Սարգսյանը և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բ. Նավասարդյանի խոսքով, այլ է պատկերը սկսած հունվարի 21-ից. «Նախընտրական քարոզչության ընթացքում գործող կուսակցության ներկայացուցիչները իրենց հրապարակային գործունեությունը սահմանափակել են, և Սերժ Սարգսյանի լուսաբանումը՝ որպես նախագահի, կտրուկ իջել է: Նա հիմնականում լուսաբանվում է որպես թեկնածու և հավասար է լուսաբանվում մյուս թեկնածուների հետ, և եթերով երրորդ տեղում է` զիջելով Պարույր Հայրիկյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին>>,- ասաց Բորիս Նավասարդյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ