ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Վերջին օրերին Սոմալիում 4 լրագրող է սպանվել

Վերջին օրերին Սոմալիում 4 լրագրող է սպանվել
24.09.2012 | 00:54

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում վերջին օրերին չորս լրագրող է սպանվել։ Սպանված վերջին լրագրողը տեղի ռադիոկայանի աշխատակից Հասան Յուսուֆ Աբսուջեն է։ Նա գնդակահարվել է անհայտ զինված մարդկանց կողմից, երբ ուշ երեկոյան դուրս է եկել ռադիոընկերության շենքից։
Նրա սպանությունից ընդամենը մեկ օր առաջ Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով սպանվել էր ևս երեք լրագրող։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում այստեղ սպանված լրագրողների թիվը հասնում է 13-ի։ Սոմալիում կառավարական ուժերը պայքարում են իսլամիստական արմատական խմբավորումների դեմ։ Սոմալին համարվում է լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավոր երկրներից մեկը։

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ