ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Տղամարդկային քայլի ակնկալիքով

Տղամարդկային քայլի ակնկալիքով
24.07.2012 | 13:13

Կատարի մայրաքաղաք Դոհայում Արաբական լիգայի նախարարների խորհուրդը Սիրիայի հարցով արտահերթ նիստ է գումարել, որի եզրափակիչ հայտարարությունը կոչ է անում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հնարավորինս արագ իշխանությունը փոխանցել ժամանակավոր կառավարությանը: Նրանք կարծում են, որ Ասադի հեռանալը երկրում կդադարեցնի արյունահեղությունը, և խոստանում են նախագահին ապահովել ընտանիքի անվտանգությունը: «Նման տղամարդկային քայլը կօգնի երկրում դադարեցնելու ավերածություններն ու մահերը»,- կարծում է Կատարի վարչապետ Համադ մեն Ջեսեմ ալ Թանին: Նրա կարծիքով` անցումային կառավարությունում պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչներ, մասնավորապես «Ազատ Սիրիայի բանակից»: Արաբական լիգայի նախարարների խորհուրդը կարծում է, որ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդները պետք է կենտրոնացնեն ջանքերը` խաղաղ իշխանափոխության համար: Նրանք նաև նշել են «անվտանգության գոտիներ» և «հումանիտար միջանցքներ» բացելու անհրաժեշտությունը:

Առաջիկայում Կատարի վարչապետ Համադ մեն Ջեսեմ ալ Թանին և Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նամիբ ալ Արաբին կայցելեն Մոսկվա և Պեկին` ներկայացնելու նիստի արդյունքները:
Մեկ տարուց ավելի տևող հակակառավարական բախումներում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվն անցել է 16000-ից, 230000 մարդ հեռացել է երկրից, մեկ միլիոնն ունի հումանիտար օգնության կարիք:

Դիտվել է՝ 1805

Մեկնաբանություններ