ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Շարժվել առաջ` նոր Սիրիայի կառուցման ուղղությամբ

Շարժվել առաջ` նոր Սիրիայի կառուցման ուղղությամբ
23.07.2012 | 13:23

ԱՄՆ-ը կշարունակի տարբեր ճանապարհներով պայքարել Սիրիայում իշխանափոխության համար, հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: Նա արձանագրել է, որ ՄԱԿ-ը ռազմավարության մի մասն է միայն, ԱՄՆ-ն աշխատում է նաև 100 այլ երկրների հետ: Նա ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանը վետո կիրառեցին Արևմուտքի բանաձևի վրա: «ԱՄՆ-ը ցանկանում է օգտագործել բոլոր քայլերը, որը Ռուսաստանը չի արգելափակի, որպեսզի շարունակենք աշխատանքը Սիրիայում իշխանափոխության համար»,- ասել է նա: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ հետագա քայլերը նախապատրաստվում են մեծ զգուշությամբ: «Ասադը չպետք է մնա իշխանության գլուխ: Մենք աշխատում ենք պատրաստ լինել բոլոր հնարավոր սցենարներին: Մենք շարունակելու ենք աջակցել ընդդիմությանը, որ իշխանության գալուց հետո իրագործելու նախագիծ ունի: Մենք ցանկանում ենք շարժվել առաջ` նոր Սիրիայի կառուցման ուղղությամբ»,- ասել է Պատրիկ Վենտրելը:

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ