ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մատաղ, պատարագ, համերգային ծրագիր՝ փուչիկներից տուժած երիտհանրապետականների համար

Մատաղ, պատարագ, համերգային ծրագիր՝ փուչիկներից տուժած երիտհանրապետականների համար
25.06.2012 | 11:03

Հունիսի 22-24-ը Ծաղկաձորում էին մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների բռնկման հետևանքով տուժած երիտասարդները։ Կեչառիս վանական համալիրում նրանք մասնակցեցին պատարագի, մատաղի արարողության։ Հունիսի 22-ի երեկոյան հրավիրված տոնական ճաշկերույթին ներկա էր նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը, ով նույնպես տուժել էր փուչիկների բռնկումից, միջադեպից տուժած բոլոր երիտասարդների անունից շնորհակալություն հայտնեց երկրի ղեկավարին՝ իրենց բուժման ընթացքում ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։

Հունիսի 22-ին հրավիրված տոնական ճաշկերույթն ուղեկցվում էր համերգային ծրագրով։ Ելույթներով հանդես եկան հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները, հումորային համարներով՝ «32 ատամ»-ի տղաները։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած այս ծրագրին ներկա էին ոչ միայն ապաքինված երիտասարդ հանրապետականները, այլև պետական և ոչ պետական բուհերի ռեկտորներ, դասախոսներ, այրվածքներ ստացած երիտասարդներին բուժած բժիշկները։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ծրագիր
  • ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած  ծրագիր1
  • ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած  ծրագիր2
  • ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած ծրագիր3
Դիտվել է՝ 9958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ