26.06.2013|
17:38
«Ադրբեջանը զենք գնելու համար ծախսում է յոթ-ութ անգամ ավելի գումար, քան Հայաստանը։ Ռուսաստանը զենք է վաճառում նաև Սիրիային, բայց այնտեղ կան զոհվածներ և վիրավորներ։ Զենքն ապրանք է, այո, բայց սպանող ապրանք։ Ի՞նչ է նշանակում զենք ծախել իր բարեկամի թշնամուն։ Ռուսաստանը, որը մեր դաշնակիցն է, օրեր առաջ մոտ 1 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին: Ճիշտ է, մենք ընկերներ ենք, բայց ես դանակ եմ նվիրում քո թշնամուն, որ քեզ սպանի: Մոտավորապես այսպես վարվեց Ռուսասատանը մեզ հետ»: