ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 
  • Կազանում այսօր մեկնարկում է Ունիվերսիադան

    Կազանում այսօր մեկնարկում է Ունիվերսիադան

    06.07.2013| 13:23
    Կազանում այսօր տեղի կունենա Ուսանողական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Ուսանողների ամառային մրցումները տեղի են ունենում 2 տարին մեկ Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Ունիվերսիադա-2013-ին կխաղարկվի մեդալների 350 համախումբ՝ 27 մարզաձևից։ Մրցումները կտևեն մինչև հուլիսի 17-ը։
  • Ազնավուրը և Փելեշյանը Հայաստանում են

    Ազնավուրը և Փելեշյանը Հայաստանում են

    06.07.2013| 01:11
    «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, նշեց նաև, որ մեծ հայերը` Շառլ Ազնավուրը և Արտավազդ Փելեշյանն արդեն Հայաստանում են:
  • Տիգրանակերտի հնագիտական պեղումները վերսկսվել են

    Տիգրանակերտի հնագիտական պեղումները վերսկսվել են

    05.07.2013| 18:13
    Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումները վերսկսվել են, աշխատանքներն ինչպես հավաստիացնում է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ընթանալու են հիմնականում 3 պեղավայրերում՝ Ամրացված, Կենտրոնական և Անտիկ թաղամասերում: Այս մասին հայտնում է karabakh-open.info-ն:
  • «ՀՀ Սահմանադրությունը առավել հաճախ իշխանությունների կողմից է խախտվում»

    «ՀՀ Սահմանադրությունը առավել հաճախ իշխանությունների կողմից է խախտվում»

    05.07.2013| 16:28
    ՀՀ Սահմանադրությունը ոչ միայն հասարակ քաղաքացիների կողմից է խախտվում, այլև իշխանությունների: Այսօր ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ նման կարծիք հայտնեցին Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ և իրավագիտական գիտությունների դոցենտ Էդգար ՇԱԹԻՐՅԱՆԸ:
  • «Ժողովուրդը վայրի ձևով է Վարդավառ տոնում»

    «Ժողովուրդը վայրի ձևով է Վարդավառ տոնում»

    05.07.2013| 16:20
    Հուլիսի 7-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառի կամ Ծաղկող վարդի տոնը: Այն Տաղավար տոն է և եկեղեցիներում այդ օրը սուրբ պատարագ է մատուցվում: Տոնը սովորաբար նշվում է Նավասարդ ամսին: Այն եկել է հեթանոս ժամանակներից: Տեր Թովմաս քահանա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Վարդավառի սկզբմավորման պատմությանը` մանրամասնելով, որ տոնը Հայաստանում նշվել է 4-րդ դարից, քրիստոնեությունն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կողմից:
  • Սյունիքի մարզպետ կդառնա Վահե Հակոբյանը

    Սյունիքի մարզպետ կդառնա Վահե Հակոբյանը

    04.07.2013| 23:22
    ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Սյունիքի մարզպետի պաշտոնում կնշանակվի Վահե Հակոբյանը, որ պատգամավոր է ընտրվել թիվ երեսունութ ընտրատարածքից:
  • «Ընդդիմությունն ավելի շատ փուչիկ է, քան ընդդիմություն»

    «Ընդդիմությունն ավելի շատ փուչիկ է, քան ընդդիմություն»

    04.07.2013| 21:30
    Հայաստանյան քաղաքական դաշտում բացակայում է հստակ կողմնորոշված ընդդիմության գործոնը:Այսպիսի կարծիք հայտնեց այսօր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Այժմ մենք չունենք ընդդիմություն, կան անհատներ, օրինակ Նիկոլ Փաշինյանը, ում վերջին ելույթի նման հայաստանյան խորհրդարանական իրականության մեջ վաղուց չէր եղել:Բայց անհատը միայնակ ոչինչ անել չի կարող»,-ասաց նա:
  • «Հայաստանում քաղաքականությունը շոու է` փողոցից վերցված դերասաններով»

    «Հայաստանում քաղաքականությունը շոու է` փողոցից վերցված դերասաններով»

    04.07.2013| 21:25
    Այսօր, «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպամանը քաղտեխնոլոգ Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԸ անդրադարձավ ՀՀ նախագահի`հունիսի 29-ի բյուջետային հարցերի քննարկմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, նրա կողմից հնչեցված խիստ գնահատականներին և նկատողություններին: Վերջինիս դիտարկմամբ, դրանից ավելի շատ տուժեց Հովիկ Աբրահամյանը, քան ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
  • Եգիպտոսի նախագահը հեռացվել է իշխանությունից և ձերբակալված է

    Եգիպտոսի նախագահը հեռացվել է իշխանությունից և ձերբակալված է

    04.07.2013| 11:38
    Եգիպտոսի բանակի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթահ Սիսին հեռուստաուղերձում հայտարարել է, որ նախագահ Մոհամեդ Մուրսին հեռացվել է իշխանությունից։ Գեներալն ասել է, որ Մուրսին չարդարացրեց իր վրա դրված հույսերը, և նրա գործունեությունը, համապատասխան Սահմանադրության, դադարեցվել է։
  • Հուլիսի 5-ին Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում

    Հուլիսի 5-ին Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում

    03.07.2013| 17:51
    Հուլիսի 5-ին, Գրինվիչի ժամանակով (UTC) 15:00 Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է ափելիոն (հունարեն «ափ»` հեռու և «հելիոս»` Արեգակ բառերից) կամարևահեռ կետ: Երկրի միջին հեռավորությունն Արեգակից մոտ 149.6 միլիոն կմ է, որն ընդունված է որպես 1 աստղագիտական միավոր (ա. մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է մոտ 147-152 միլիոն կմ-ի սահմաններում, և Երկիրն Արեգակից միշտ նույն հեռավորության վրա չէ: