18.10.2013|
15:58
«Խնդրում եմ դուրս եկեք այստեղից»,- լսեցի այսօր թիկունքիցս, երբ իմ մասնագիտական իրավունքների մեջ, առանց որևէ ավելորդությունների, մեծ շտապողականությամբ հասել էի Մերգելյան ինստիտուտ` մասնակցելու «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին: Մուտքի մոտ ստուգում անցկացնող «պահակակետից» փորձում էի պարզել, թե ինչու մեր լրատվամիջոցը հրավիրված չէ, և ինչ է նշանակում այս խտրականությունը: Թիկունքիս աննկատ հայտնված մի տղամարդ (տեսքից կարելի էր ենթադրել, որ երկրիս նախագահի թիկնապահններից էր) «ախրանիկին» հատուկ տոնով ասաց, որ եթե լրատվամիջոցը նշված չէ, ուրեմն` դուրս եկեք այստեղից: Դուրս եկա. Ոչ միայն ես: Որոշ կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ ևս դուրս հրավիրվեցին, որոնք այդպես էլ չկարողացան կատարել իրենց մասնագիտական պարտականությունը: